Search
Close this search box.

Մտահոգիչ լուր Արցախից

Ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով, ուստի սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց:

Այդ մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ հովհարային անջատումները կիրականացվեն 3 խմբով:

Ըստ այդմ 1-ին խմբում ընդգրկված է  Ասկերանի շրջանը, 7, 15,19,17,13,28,29,30,27,26,10,25 քաղաքային օդային գծերը, 2-րդ խմբում՝ Մարտունու շրջանը, 6,19,12,14,16 քաղաքային օդային գծերը, իսկ  3 խմբում՝ Մարտակերտի շրջանը, 1,4,5,11,18,3,2 քաղաքային օդային գծերը:

«Օրական յուրաքանչյուր խումբը կանջատվի 3 անգամ՝ 2-ական ժամով»,-հավելել են ընկերությունից՝ հրապարակելով նաև հովհարային անջատումների նոր ժամանակացույցը:

Մայիսի 26-ի ժամանակացույցի համաձայն՝  հովհարային անջատումներ կլինեն 1-ին խումբ՝  ժամը 07։00-ից մինչև 09։00-ն, 13։00-15։00-ն, 19։00-21։00-ն, 2-րդ խումբ՝ ժամը 09։00-11։00-ն, 15։00-17։00-ն, 21։00-23։00-ն, իսկ  3-րդ խումբ՝  ժամը 11։00-13։00-ն, 17։00-19։00, 23։00-01։00-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7ca0830f2dd78206bfd728d83e12abe0

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL