Search
Close this search box.

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո սպասվում է 2 փաստաթղթի ընդունում. Коммерсантъ

Մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, գրում է kommersant.ru-ն:

Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ըստ պարբերականի՝ մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի արդյունքում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի։

Այդ փաստաթղթերի համակարգումը, ըստ kommersant.ru-ի, տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։

Please enter a valid URL