Search
Close this search box.

Ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին

Չավուշօղլուն քննադատել է Քըլըչդարօղլուին՝ տրանսպորտային միջանցքի նախաձեռնության համար, որն անցնում է Ադրբեջանի կողքով։

Նրա խոսքով, թուրքի ճանապարհն անցնում է Շուշիյով, Ջրականով, որտեղ թափվել է նահատակների արյունը, «Զանգեզուրի հնագույն թյուրքական հողով»։ «Այսօր անգամ Հայաստանի վարչապետն է հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ Ղարաբաղը, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից», – ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ դիմելով Քըլըչդարօղլուին։

Թուրքիայում Միլի Մեջլիսի պատվիրակության ղեկավարի կարծիքով էլ՝ Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները «Նոր մետաքսի» մասին, որը շրջանցում է Ադրբեջանը, նշանակում է, որ նա դեմ է թուրքերի համերաշխությանը, թուրք-ադրբեջանական միությանը։

Please enter a valid URL