«ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն — ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյաին հարցին:
Նշենք, որ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել էր ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից: Նա նշել է, որ ՀԱՊԿ գործունեությունը համարում է շատ արդյունավետ եւ այդ առումով իրեն շատ լավ դրսեւորած, սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները:
«Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Եթե սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», — նկատել է Զախարովան։