Search
Close this search box.

Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին

Նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատական ​​հայց է ներկայացրել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ տեսանյութ կեղծելու և մոնտաժելու համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Ջելալ Չելիքը։

Նշվում է, որ խոսքը լայնորեն տարածված տեսագրության մասին է, որտեղ նրան իբր աջակցում են հանրապետությունում արգելված և ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավարները։

Փաստաբանն ասել է, որ պահանջի չափը կազմում է մեկ միլիոն լիրա (ավելի քան 50 հազար դոլար)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օզդեմիր Արաշթըրմա կենտրոնի հարցման համաձայն՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Էրդողանին պատրաստ է աջակցել ընտրողների ավելի քան 54 տոկոսը։

Հարցմանը մասնակցել է մոտ 6 հազար մարդ։

Please enter a valid URL