«Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա, որ իրենք պատրաստ են խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արցախցիների անվտանգությանն ու իրավունքներին, ու սա շատ կարևոր մոտեցում է։ Այդպես էլ պետք է լինի, իրենք պետք է խոսեն Արցախի ժողովրդի իրավունքներից և անվտանգությունից»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը: