Search
Close this search box.

Հայհnանք չի եղել, ասել եմ՝ նստեք ձեր տեղը, որովհետև в этой гостинице я хозяин. Հովիկ Աղազարյան

Դիտարկմանը, որ Արթուր Սարգսյանն ասում է, որ ասել եք՝ «վեր ընկիր տեղդ», Աղազարյանն արձագանքեց. «Դա հետո, երեւի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Դե ինքն էլ ասեց, կարող է պատահի մի բան էլ ես եմ ասել: Հայհոյանք հաստատ չի եղել»:

Լրագրողների դիտարկմանը, որ դատավոր Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանն անցավ ռուսերեի. «Որովհետև в этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի»:

Please enter a valid URL