ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։
Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։
Անվտանգության աշխատակիցները ուժով դուրս էին տանում պատգմավորին, որի ժմանակ վերջինս ասում էր. «Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Էս ամեն ինչը Հովիկ Աղազարյանի սադրանքն էր, հենց իր անդաստիարակությունն էր, բոլոր իշխանություններին քծնելու ցանկությունն էր»:
Արդեն նիստերի դահլիճից դուրս թեթեւ քաշքշուկ սկսվեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: Պատգամավորը հրեց նրանց, ասելով՝ «սիկտիր եղեք ստեղից»: Մյուս պատգամավորները փորձում էին բաժանել ու պատնեշ ստեղծել նրանց միջեւ: