Search
Close this search box.

Մանրամասներ՝ Գյումրիում հնչած կրակոցներից

Ըստ մամուլում տարածված լուրերի, Գյումրիում հայտնի գործարարը, ով նաև ՔՊ կուսակցության անդամ է, կրակել է իր բնակարանը վերանորոգող արհեստավորի վրա։

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ գործարարը Մարտին Թորոյանն է, ով Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի շրջապատից է, ինչպես նաև Գյումրու ավագանու ՔՊ-ական թեկնածուի եղբայրն է։

Գյումրի բժշկական կենտրոնից «Հրապարակին» հայտնեցին, որ Գյումրու բնակիչ Հ. Մ.-ն դիմել է բժշկական կենտրոն, բողոքելով որովայնի ցավերից։

Սակայն հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ քաղաքացու մոտ հայտնաբերվել է աղիների հրազենային վնասվածքներ։

Ըստ տեղեկությունների, Մարտին Թորոյանը միայնակ չի գործել, նրա հետ են եղել նաև Գյումրու ՔՊ ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ, իսկ Մարտին Թորոյանը՝ Ձերբակալվել է։

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL