Search
Close this search box.

Ադրբեջանն իր ամենաանիրականանալի պահանջներով հրահրում է պատերազմ. պատրաստվել հնարավորինս արագ. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջան անունով արհեստածին պետությունը ոչ մի խաղաղության չի պատրաստվում։ Անկյունաքարային համարվող նոյեմբերի 9-ի հայտարարությունով Ադրբեջանը ոչ մի կետ չի կատարել, ասել է թե, այսուհետև այդ հայտարարությունը վկայակոչել, առնվազն միամտություն է։ Բաքվի բռնապետը, կախված տրամադրությունից, իր պահանջները մեկ շատացնում է, մեկ պակասեցնում։ Ամեն անգամ, երբ կարծես թե այլևս ՀՀ-ն էլ տալու ոչինչ չունի , առաջ է բերում նոր պահանջ։

Շուտով կլսեք հերթական պահանջը՝ կապված մեր տեղանունների հետ։ Ադրբեջանն իր ամենաանիրականանալի պահանջներով հրահրում է պատերազմ։ Մենք պետք է պատրաստվենք դրան, մենք այլևս մեծաթիվ որդիներ կորցնելու իրավունք չունենք։ Նույնիսկ հաղթանակի դեպքում մենք չպետք է շատ մեծ մարդկային կորուստներ ունենանք։
Պատրաստվել հնարավորինս արագ և մանրակրկիտ։ Զգուշացնում եմ, որ հաջորդ պատերազմը նման չի լինելու ոչ ապրիլյանին, ոչ էլ 44-օրյանին»:

Please enter a valid URL