Search
Close this search box.

Հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու․ Հայկ Մամիջանյան

Ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու, ուղղակի աշխարհի տարբեր բռնապետեր տարբեր ձևով են գնացել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանին խորհուրդ կտամ մի հատ բացի նայի, թե որ բռնապետը ոնց է գնացել ու ինքը ընտրի իր ճակատագիրը։ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր վայրկյանը ավելի մեծ վնաս է հասցնում հայկական երկու պետություններին»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարությանը, Մամիջանյանը ընդգծեց, որ ավելի կոշտ հայտարարություն էր ակնկալում։

«Խորին հարգանքով Արցախի ԱԺ-ի մեր գործընկերների հանդեպ, բայց ես զգալիորեն ավելի կոշտ հայտարարություն էի ակնկալում, բայց դա իմ անձնական ակնկալիքներն են։ Ինչ վերաբերւոմ է պաշտոնաթող նախագահների հայտարարության, դրան նախագահ Սարգսյանը արդեն պատասխանել է։

Ինձ համար աբսուրդի ժանրից է՝ հարցնել նախագահ Սարգսյանին ինչ կարծիք ունի նա այս ամենի վերաբերյալ։ Ապօրինի դատավարությանը մտնելուց առաջ ու բոլոր այլ առիթներով նախագահ Սարգսյանը խոսել է նրա մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, արել է դա շատ ավելի վաղ, քան շատ շատերը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Please enter a valid URL