Գայանե Հակոբյանի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել, մտքիցս դուրս չէր գալիս, լրագրողներին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․ «Մարդու հավատը չի գալիս։ Երկրում մթնոլորտը շատ վատնա։ 10-20 օր առաջ ասել եմ․ մինչև չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել։ Երբ ներքին հաշտություն, համերաշխություն լինի, նոր կարող ենք զգալ մեր ազգի վերելքը»,-նշել է Ծառուկյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետր կառուցված է։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները: