Search
Close this search box.

Ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքները․ Ալեն Սիմոնյան

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ու հայ ժողովրդի շահերին: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ իրենք պահանջում են անմիջապես ու անմիջականորեն Ազգային ժողովը հանապատասախան քննարկումներ իրականացնի ու գնահատականներ հնչեցվի։

Ընդդիմադիր պատգամավորը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Նկատի առնելով, որ դուք նաև Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարություններն ու գնահատական հնչեցնել մեր կողմից գնահատվող հակապետական, հակազգային մոտեցումներին արված Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ կարող են լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը, առաջարկում է նախաձեռնությունը ներկայացել, հետագայում կքննարկեն։

Արծվիկ Մինասյանը նկատեց. «Մենք ունեն այդ հնարավորությունը, բայց բազմիցս պրակտիկան ցույց է տվել, մեծամասնությունը մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը, ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս ԱԺ նախագահին հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար։ Իմ հարցը դրան է վերաբերում, հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։

ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Կրկնում եմ՝ նախաձեռնությամբ հանդես եկեք, մենք կքննարկենք, եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկ հնչեցրած կարծիքները»:

Please enter a valid URL