Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայական կա։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց, որ Դոքերթիին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ընդգծել, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, ինչն էլ հումանիտար խնդիրներ է առաջաщրել Լեռնային Ղարաբաղում։
«Ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ–ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ ՄԹ կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,– նշեց Միրզոյանը։
Նախարարը շեշտեց, որ նրանք քննարկել են նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետ կապված հարցեր։