Search
Close this search box.

Էս ժողովուրդը ինքն Է իր nրդիներին զnհաբերել, փորձե՞լ են պարզել` համաձա՞յն է ձեռքերը լվանալ իր երեսնամյա արյnւնnտ պայքարից

Էս ժողովուրդը ինքն ա զրկանքներ կրել, իր որդիներին զոհաբերել, որևէ ռեֆերենդիումի կամ ընտրության միջոցով փորձե՞լ են պարզել` համաձա՞յն է ձեռքերը լվանալ իր երեսնամյա արյունոտ պայքարից, համաձա՞յն է անտարբեր ֆիքսել, որ մենք թռչում ենք թեմայից, թող Բաքուն ու Ստեփանակերտը ուղիղ որոշեն։

Դա նույնն է, որ որդուդ նետես գազազած գայլերի երախը, փրկելու համար ոչինչ չանես, ասես` թող էդ անհավասար պայքարում իրանք իրար գզեն, գուցե աղաղակի վրա որսորդները հասնեն…
Անգամ իր` հունիսյան ընտրություններում հաղթելու փաստը չի լեգիտիմացնում որոշում կայացնելու իր իրավունքը, որովհետև նախընտրական ծրագրում չի ֆիքսվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու թեզը, լրիվ հակառակն է ֆիքսվել…

Իհարկե, այս որակի հանրույթով միանձնյա կարելի էր որոշել, որ Հայաստանն էլ բռնակցվում է Էրիտրեային, բայց չի կարելի լայն զանգվածների բթամտությունը օգտագործելով` ավելի քան 120000 հայրենակիցներիդ նետել ողջ ֊ ողջ թաղելու հեռանկարի մեջ…

Սկզբից գոռում էիր` Արցախը Հայաստան է և վերջ` վերջնականապես իմաստազրկելով որևէ բանակցություն Արցախի հարցում` լեգիտիմացնելով ուժային լուծումը, այնուհետև պետության ողջ անվտանգային համակարգը պատերազմում հոշոտելուց հետո, դեմքի նույն արտահայտությամբ, խոսում ես այն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին…

Եթե այնպիսի քաոս եք ստեղծել, որ ձեզանից հետո խելքի բերելու գրեթե շանս չի մնացել, չի նշանակում, որ էս ժողովրդին էլի ցինիկաբար նոր աղետների պետք ա տանեք…
Սրանց իշխանության մնալու միակ պատճառը իրենց իսկ ստեղծած անելանելի վիճակն ա, բայց չի կարելի անընդհատ նույն վարորդին նստացնել նույն մեքենայի ղեկին, ով մեկ ա վարորդական իրավունք չունի, ղեկին միշտ անսթափ ա և ամեն օր վթարի ա ենթարկում։

Լրջացեք վերջապես, էդ մեքենայի մեջ բոլորիդ երեխաներն են…
Էս ազգը ինչքան ա մնալու ցինիկ պոռոտախոսների հույսին, բավական ա բնազդներով ապրել…
Որ ջհանդամից ուզում եք` ճգնաժամային կառավարիչներ բերեք դաշտ, ժամ առ ժամ թաղվում ա էս պետությունը…
Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL