Search
Close this search box.

Անկլավների հարցով քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ասել են՝ ոչինչ, անկլավներով ստորագրի, ասել եմ՝ չեմ ստորագրի. Փաշինյան

Այո, եղել է կետ, որ մենք հանել ենք և ասել, որ ոչ մի դեպքում չենք ստորագրի։ Կետերից մեկը վերաբերել է անկլավներին, մյուսը՝ ՀՀ տարածքով միջանցքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ հայկական կողմն արդյո՞ք առաջարկներ ներկայացրել է ՌԴ-ին կամ Ադրբեջանին, եթե խմբագրումներ եղել է, ապա ովքեր են դեմ եղել հայտարարության տեսքտն այդ ձևով ստորագրելուն։

«Ավելին՝ եղել են գործընկերներ, որոնք չեն կիսել իմ այդ դիրքորոշում, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի, հետագայում իհարկե այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել և հրաժարականը պահանջել, բայց դա փաստ է։ Հետ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն ասում էին, որ պետք է որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները, բոլոր հեռախոսային խոսակցությունները պետք է ձայնագրվեն։ Ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, հակառակ դեպքում այդ մարդիկ շատ բաներ խոսելու ոչ մի տարբերակ չէին ունենա ուղղակի»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ եղել են մարդիկ, որոնք էմոցիոնալ առումով չեն ցանկացել, այդ թվում՝ ինքը։

Փաշինյանը մասնավորեցրեց, որ անկլավների հարցով քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ասել են՝ ոչինչ, անկլավներով ստորագրի. «Ասել եմ՝ չեմ ստորագրի»։

Please enter a valid URL