Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկաններն այդտեղ ապօրինություն են թույլ տվել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների հարազատների նկատմամբ ուժ կիրառելու գործով որեւէ մեղադրյալ ոստիկան չկա:
«Եթե հանցագործություն չկա, էդ գործը ո՞նց գնա դատարան, ի՞նչ հիմքով գնա դատարան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: