Search
Close this search box.

ՀՀ վարչապետը՝ ՀՀ-ում հայտնված ադրբեջանցի զինծառայողների արտահանձնման մասին

Այս պահին մոլորվելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված ադրբեջանցի չկա: Այն ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում են, իրենց որոշմամբ ու շատ լավ իմանալով են հատել Հայաստանի հետ սահմանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այն հարցին՝ արդյոք բացառում է, որ Հայաստանի տարածքում հայտնված երկու ադրբեջանցիները, որոնցից մեկը սպանել էր ԶՊՄԿ պահնորդին, կարտահանձնվեն Ադրբեջանին, Փաշինյանը՝ պատասխանեց, որ չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում:

«Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր և բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չպետք է լինի: Այո, մենք պատրաստ ենք քննարկել, իհարկե, իրավական ընթացակարգերը անցնելուց հետո: Մենք չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում: Նախաքննությունը կավարտվի, կուղարկվի գործը դատարան և հնարավոր են ամենատարբեր լուծումներ»,- պատասխանել է վարչապետը։

Please enter a valid URL