Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հայտնում է Արցախի ՊԲ-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հշեցնենք՝ հրադադարի խախտման դեպքեր Մարտունու և Շուշիի շրջաններում գրանցել էր ՌԴ ՊՆ — ն։