Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին իրավիճակն ապակայունացնող ցանկացած գործողություն կործանարար հետևանքներ կունենա, հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խաթիբը։
Tasnim գործակալությունը հայտնում է, որ Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խաթիբը կիրակի օրը հայտարարել է «ահաբեկչական խմբավորման» անդամների ձերբակալության մասին, որը, նրա պնդմամբ, կապված է Իսրայելի հետ։
Նրա տվյալներով՝ Իրանի արևմտյան սահմանները հատելու փորձի ժամանակ Իսրայելի օգտին լրտեսության մեջ կասկածվող մի խումբ մարդիկ են ձերբակալվել: Այլ մանրամասներ չեն հստակեցվել։ Գործակալությունը պնդում է, որ ձերբակալման գործողությունն իրականացվել է ոչ վաղ անցյալում, սակայն հստակ ամսաթիվը չի նշվում: Խաթիբը հույս է հայտնել, որ Իրաքի կառավարությունը հետագայում ևս կպահպանի նախկինում տրված երաշխիքները և կապահովի Իրանի արևմտյան սահմանների անվտանգությունը: