ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին` ժամը 18.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են ընդունվել 24 և 33 տարեկան երկու երիտասարդ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում էջմիածին քաղաքի Սասունցի Դավիթ թաղամասում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ էջմիածինցի 32-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացիներին, որոնք եղբայրներ են:
Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: