Search
Close this search box.

ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Լաչինի միջանցքով գործողությունների վերսկսկման համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով մարդասիրական բեռներ տեղափոխելու և մարդասիրական այլ գործողություններ վերսկսելու շուրջ։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ-ն մայիսի 17-ից վերսկսել է մարդասիրական գործողությունները Լաչինի միջանցքով` որոշ ընթացակարգային հարցերի պարզաբանումից հետո։
«Մայիսի 17-ից մենք հումանիտար բեռների տեղափոխման գործողություններ ենք իրականացրել, խոսքը հիմնականում դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, որոնք տեղափոխվել են ԼՂ առողջապահական հաստատություններ»,- ասաց Ամատունին։

Նրա խոսքով ՝ վերջին անգամ ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռի ևս մեկ խմբաքանակ է ուղարկել երեկ ՝ մայիսի 20-ին:
Ինչ վերաբերում է հիվանդների տեղափոխմանը, Ամատունին պարզաբանեց, որ այս պահին այդ հարցի վերաբերյալ որոշակիություն չկա:

«Բանակցություններն ընթանում են, և մենք հույս ունենք, որ մյուս գործողությունները ևս շուտով կվերսկսվեն», — ասաց Ամատունին:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն էր տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։

Please enter a valid URL