Search
Close this search box.

ֆուտբոլային ողբերգական հանդիպում. 9 մարդ մահացել է, 100-ից ավելին վիրավորվել

Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորի «Կուսկատլան» ստադիոնում երկրպագուների կուտակումների եւ հրմշտոցի հետեւանքով մահացել է 9 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մի քանի հարյուր երկրպագուներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ֆուտբոլի առաջնության փլեյ-օֆֆի «Ալյանցա» — ՖԱՍ հանդիպումն էլ մնացել է անավարտ ողբերգության պատճառով, հաղորդում է NoticieroSLV-ն։

Ամենայն հավանականությամբ, կուտակումների պատճառը եղել են կեղծ տոմսերով երկրպագուները։ Նրանց պատճառով առաջացել են հերթեր եւ մի քանի տրիբունաներում նախատեսվածից շատ մարդ։

Please enter a valid URL