Search
Close this search box.

Ռուսաստանի ԿԳ փոխնարարը հանկարծամահ է եղել ինքնաթիռում

Մահացել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Պյոտր Կուչերենկոն։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։

«Պյոտր Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում, որով ռուսական պատվիրակությունը վերադառնում էր Կուբա գործուղումից»,- ասվում է հաղորդագրությունում։

Այնուհետև ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում, որտեղ բժիշկները փորձել են օգնել փոխնախարարին, սակայն Կուչերենկոյին չի հաջողվել փրկել։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Պետր Ալեքսանդրովիչի ընտանիքին և ընկերներին», — ասված է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունից:

Please enter a valid URL