Search
Close this search box.

«Խնդրում ենք քեզ՝ դուրս գալ հացադուլից». զոհված զինծառայողների ծնողները կոչով դիմել են Գայանե Հակոբյանին

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի երթի ժամանակ Գայանե Հակոբյանին կոչ են արել դադարեցնել հացադուլը։

«Դու մեզ առողջ ես պետք, այս թուրքադավ իշխանություններն այդքան չկան: Մենք՝ ծնողներս, մեր և մեր որդիների անունից խնդրում ենք մեր Գայանեին, որ դուրս գա հացադուլից։ Ինքը մեզ առողջ է պետք։ Գայանե, խնդրում ենք քեզ՝ դուրս գալ հացադուլից»,- հայտարարել են նրանք։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

Please enter a valid URL