Երևանի Ադոնցի 5 հասցեում կառուցվող շենքում աշխատակիցն ընկել է մի քանի մետր բարձրությունից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի` տուժածին օգնության են հասել շինարարությունում աշխատող քաղաքացիները, հետո ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
«Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածին, այնուհետև տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Գ․-ն է։
Հիշեցնենք, որ նման դեպք էր տեղի ունեցել նաև նոյեմբերի 24-ին. Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն ընկել էր նույն փողոցում կառուցվող շենքերից մեկի 5-րդ հարկից։
Ավելի ուշ` դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ.-ն էր ընկել նույն հատվածում կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկից։