Թուրքիայի Մալաթիա նահանգում, 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը (AFAD):
Twitter-ում հրապարկված հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Բաթալգազի շրջանում տեղական ժամանակով 12:16-ին (Երևանի ժամանակով՝ 13:16-ին):
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա:
Հիշեցնենք` մայիսի 14-ին երկրաշարժ էր գրանցվել նաև Ղահրամանմարաշ նահանգում։