«Կամավորական շարժում» ՀԿ-ն, «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով հանրահավաք է անցկացնում Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում:
Հիշեցնենք՝ «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանն օրեր առաջ հայտնել էր, որ Կոռնիձորից հետո ակցիաներ են կազմակերպելու նաև Սոթքի և Տավուշի ուղղություններով. «Կոռնիձորում նախատեսված բողոքի ակցիայի հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, պայքարը շարունակվում է, միջոցառումներն էլ՝ հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի, շարունակական են լինելու… Քանի որ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի հարևանությամբ, այսինքն՝ Կոռնիձորին մոտ՝ կրկնակի շրջափակման մեջ գցելով Արցախի ազգաբնակչությանը, որոշեցինք, որ առաջին ակցիան տեղի է ունենալու հենց այնտեղ»,- ասել էր նա: