«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, կայացան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցություններ: Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասված է. «Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ… պայմանավորվել են շարունակել քննարկումները»: Նկատենք, որ արդյունքներ չեն արձանագրվել: Մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը»:
Մանրամասները՝ թերթի համարում: