Search
Close this search box.

ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու հրաման տված դատախազի նկատմամբ

Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ, ով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, հայտնում է РИА Новости-ն։

Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը Պուտինին ձերբակալելու հրաման է տվել մարտին։ Դատարանը մեղադրում է ռուսական կողմին, ներառյալ՝ «երեխաների ենթադրյալ արտաքսման համար, որոնց իշխանությունները փրկել են ուկրաինական հրետակոծությունից և դուրս են բերել մարտական ​​գոտուց անվտանգ տարածքներ»։

Please enter a valid URL