Search
Close this search box.

«Եթե Երևանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենքեր ձեռք բերում». Ալիև

«Հայաստանի արագ սպառազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար»,-այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ ընդունելով այդ երկրում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սրիդարան Մադհուսուդհանայի հավատարմագրերը։

Ալիևը նշել է, որ այսօր Հայաստանում գլուխ են բարձրացնում «ռևանշիստական ​​ուժերը», իսկ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։

Ալիևն ընդգծել է, որ եթե Երևանն իսկապես խաղաղություն է ցանկանում Բաքվի հետ, ապա ինչու է հարյուր միլիոնավոր դոլարների զենքեր ձեռք բերում։ Նրա խոսքով՝ այս քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի նոր սպառնալիքների։

Please enter a valid URL