Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսակցել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված, զոհված զինծառայողի ծնող Հայանե Հակոբյանի/ Մարտիրոսյանի հետ։
«Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը։
Ինքնազգացողությունը բավարար է։
Սպասում ենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։
Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։