Search
Close this search box.

Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվեց

Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 19-ի հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Նորայրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

Please enter a valid URL