Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման եւ խաղաղության համաձայնագրի պատրաստումը։