Միացյալ Նահանգներն ուղիղ երկխոսություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ անկախ այն բանից, թե դրանք որտեղ են անցկացվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Նա սկզբունքորեն կարևոր է համարել կողմերի միջև ուղիղ բանակցությունները։
Պատելը գոհունակություն է հայտնել, որ բանակցություններ են ընթանում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, այդ թվում՝ Մոսկվայում։