Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել: Խաղաղապահները ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Please enter a valid URL