Երեւանում, այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները գետում հայտնաբերել են տղամարդու դի և այն դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վերջիններս ճոպանի միջոցով դին դուրս են բերել գետից:
Դեպքի փաստով, Գ. Զաքարյանի որոշմամբ, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպեր-լիազոր Արտաշես Նիկողոսյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, որը 30-ամյա Սենիկ Հ.-ն է:
Կայքի տեղեկություններով՝ ջրում հայտնաբերվածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված և հաշվառված է եղել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկում: