Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանում, իբր, Թեհրանի համար լրտեսությամբ զբաղվող քաղաքացիների ձերբակալման մասին տեղեկությունները:
«Ցավոք, Ադրբեջանի կառավարությունը որոշ ժամանակ է ձերբակալում և անազատության մեջ է պահում իր քաղաքացիներին իրանական կառույցների հետ կապերի մեղադրանքով և կեղծ մեղադրանքով», — ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ հերքելով Ադրբեջանի՝ Իրանին ուղղված «շղթայական մեղադրանքները։
Խոսնակը կտրականապես հերքել է Իրանի և վերջերս ձերբակալված այդ քաղաքացիների միջև որևէ կապ: Քանանին նշել է, որ յուրաքանչյուր կառավարություն ունի օրինախախտ քաղաքացիների դեմ գործողություններ ձեռնարկելու ներհատուկ իրավունք, սակայն հասկացնել է տվել, որ Բաքվի քայլը՝ բազմաթիվ քաղաքացիների ձերբակալելու և բանտարկելու, Իրանի հետ կապի մասին մեղադրանք ներկայացնելու միջոցով, անթույլատրելի և անընդունելի է։