Search
Close this search box.

Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվեն ընտրություններ

Ըստ օրենքի` Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,–ասել է Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը` առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, իսկ օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում:

Please enter a valid URL