Զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանին, գիշերը տեղափոխել են էրեբունի ԲԿ, որտեղ հավաքվել են նաև մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկաններ։
Ինչպես արդեն հայտնի է` տիկին Գայանեին մեղադրում են Աշոտ Փաշինյանին առեւանգելու մեջ ու ձերբակալելու որոշում են կայացրել։
Նշենք, որ տարածված տեսանյութերում երեւում է, որ Փաշինյանն իր սեփական կամքով է նստել մեքենան:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված 4 քաղաքացիներից 3-ն ազատ էին արձակվել։ Գայանե Հակոբյանը, որի մեքենան էր նստել Աշոտ Փաշինյանը, մնացել էր ձերբակալված։