Search
Close this search box.

ԲԴԽ-ն դարձել է մահակ, մուրճ, պողպատե մանգաղ դատական համակարգում ճնշումների համար. Լևոն Օհանյան

«Այն դատավորները, որոնք որ փորձում են ինչ-որ խոսք ասել, անգամ փոքր հարթակներում, սոցիալական ցանցերում կան շատ նեղ շրջանակներում, ապա թիրախավորվում են, ենթարկվում են ռեպրեսիաներին»,- Newday.am-ի հետ զրույցում նշեց «Ապրելու երկրի» կուսակցության քաղխորհուրդի անդամ Լևոն Օհանյանը: Անդրադառնալով հարցին, թե կա այսօր զանգովի արդարադատություն նա պատասխանեց. «Միայն ԲԴԽ-ի կողմից իրականացրած գործողություններն ու այն դատավորների նկատմամբ, որ իրականացվել են նկատողություն, աշխատանքի ազատում՝ կարծում եմ, որ ես արդեն ձեր հարցին պատասխանեցի: Արդարադատության ասվածի սպեկտրը շատ մեծ է, շատ լայն է, ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի արդարադատությունը դիտարկում է յուրովի ու այդ շրջանակներում մենք փորձում ենք գնահատել՝ արդյո՞ք չի եղել որևէց կերպով առնչություն: Տեսեք, դատավորը նույնպես մարդ է և չի կարող առնչություն չունենել, թեկուզ փողոցում քայլելիս՝ բարևել…Մի լավ խոսք հիշեցի՝ ասում են՝ արդարադատության ճանապարհի վերջում գրեթե ընկերներ չեն մնում: Չեմ ուզում ասել, որ այս սկզբունքը պետք է միանշանակ գործի, այդուհանդերձ, խոսքը հենց դրա մասին է, որ արդարադատությունը ոչ ընկեր է հարցնում, ոչ հարազատի: Այ սա է, որ հասարակությունը դատավորին տեսնելով պետք է վստահ լինի, որ եթե անգամ նույնիսկ իր հարևանն է, ընկերն է, հարազատն որևիցե ազդեցություն չի կարող ունենալ կայացվելիք որոշման օբյեկտիվության, սուբյեկտիվ լինելու վրա»,-նշեց Լևոն Օհանյանը:

Մանրամասը՝ տեսանյութում:

Please enter a valid URL