Զոհված զինծառայողների ծնողները տեսանկարահանել են, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ մեքենա նստել, գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը (մարդուն առևանգելը) պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար, որը կատարվել է.
1.իր կամքին հակառակ,
2.կամ նրա կամքը անտեսելով,
3.կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով:
Ստորև ներկայացվող տեսանյութը հերքում է հանցակազմի առկայությունը:
Մնացածի մասին՝ հաջորդիվ, գրում է նա: