Search
Close this search box.

Պատմական ռեկորդից մեկք քայլ է պակասում. Մխիթարյանը կարող է դառնալ պատմության մեջ առաջին խաղացողը, ով նվաճել է երեք խոշոր եվրոպական գավաթ

Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ սահմանել, ինչին չեն հասել անգամ Մեսսին ու Ռոնալդուն։

Իտալական «Ինտեր» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, նվաճել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր։

«Ինտերը» դուրս է եկել եզրափակիչ՝ հաղթելով իտալական Ա Սերիայի մեկ այլ ներկայացուցչի՝ «Միլանին»։

Առաջին խաղում, որում գոլի հեղինակ է դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը, «Ինտերը» 2։0 հաշվով հաղթել է «Միլանին»։ Պատասխան խաղում «Ինտերը» մրցակցին հաղթել է 1։0 հաշվով։ Ցավոք, Մխիթարյանը վնասվածք է ստացել առաջին խաղակեսի վերջնամասում և նրան փոխարինելու է դուրս եկել Բրոզովիչը։

Հենրիխ Մխիթարյանը դարձել է առաջին հայ ֆուտբոլիստը, ով դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Մխիթարյանը կարող է դառնալ պատմության մեջ առաջին խաղացողը, ով նվաճել է երեք խոշոր եվրոպական գավաթ՝ Չեմպիոնների Լիգա, Եվրոպա Լիգա և Կոնֆերենցիաների լիգա։

Այժմ նրա գավաթների հավաքածուում են Եվրոպայի լիգայի և Կոնֆերանսների լիգայի գավաթները։

Եզրափակչում «Ինտերը» կխաղա Անգլիայի «Մանչեսթեր Սիթի» և Իսպանիայի «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում այս թիմերը խաղացել են 1:1 հաշվով, պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Մանչեսթերում։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում։

Please enter a valid URL