Search
Close this search box.

Մխիթարյանը վնասվածք ստացավ

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» դեմ ընդմիջումից անմիջապես առաջ վնասվածքի պատճառով կորցրեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

44-րդ րոպեին նրան փոխարինեց Մարսելո Բրոզովիչը։ Հետո պարզվեց, որ հայ կիսապաշտպանը մկանային խնդիր ունի։

Կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել առաջին խաղում, որն ավարտվել էր «ներաձուրիի» հաղթանակով՝ 0-2 հաշվով։

Նա ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել էր խաղի լավագույն խաղացող:

Միլանյան դերբիի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և իր տեղն ապահովեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ, ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Վաղը հայտնի կդառնա եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Անգլիական «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ պատասխան խաղում կընդունի իսպանական «Ռեալ Մադրիդին»։ Արքայական ակումբի «Սանտիագո Բեռնաբեու» խաղադաշտում կայացած խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1-1։

Please enter a valid URL