Երևանի «Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆուտբոլային հանրությունից ներողություն է խնդրել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ վիճաբանության համար, հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը։
«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն,
ցանկանում եմ ներողություն հայցել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Որքան էլ, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր:
Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում:
«Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյան»։