Search
Close this search box.

Մի՛ պարտադրեք ինձ այո կամ ոչ ասել. Սաֆարյանը` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին. ԱԳ փոխնախարար

Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանզիմ ստեղծելու տեսանկյունից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը` անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների ժամանակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հարցին։

Ճշտող հարցին` Բրյուսելում ՀՀ–ի կողմի պատրաստակամությունը` Ադրբեջանի տարածքը ճանաչել 86.6 հազար քառակուսի կմ, դա ներառո՞ւմ ԼՂ–ն, փոխնախարարը պատասխանեց.
«Մի՛ պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ` այո կամ ոչ»։

Դիտարկմանը`արդյո՞ք Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը չի հակասում Сահմանադրությանը, փոխնախարարը նշեց, որ արդեն ներկայացրել է բանակցությունների տրամաբանությունը, այն է` ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը։
Իսկ թե որ երկրները պետք է ապահովեն անհրաժեշտ մեխանիզմների աշխատանքը, Սաֆարյանն ասաց, որ կան բազմաթիվ տարբերակներ, դրանք կարող են լինել ինչպես առանձին երկրներ, այնպես էլ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, և դա քննարկման առարկա է։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, Սաֆարյանն ասաց, որ «դրանում ոչ մի նոր բան չկա, մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը»:

Please enter a valid URL