Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Մայիսի 18-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-20-ը՝ նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում մայիսի 16–ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։

Please enter a valid URL