Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կրակnցներ և դանшկահարnւթյուն Երևանում. կան վիրավորներ

Երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցում գտնվող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ առկա է դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:
Դեպքի փաստով ստեղծվել  է քննչական խումբ և ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից մեկ հոգի հրազենային վնասվաքծներով տեղափխովել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն:

Կայքի տեղեկություններով, այս գրասենյակը օգտագործվում է, որպես շինարարական կազմակերպություն:

Please enter a valid URL