Search
Close this search box.

Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Էները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Թուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները. ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։

Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 45,06%-ը։ Նախագահի մյուս թեկնածուի՝ «Աթա» դաշինքից 55-ամյա Սինան Օգանի օգտին քվեարկել է ընտրողների 5,28%-ը։

«Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 0,42%-ը։ Վերջինս հանել էր իր թեկնածությունն ընտրություններից երեք օր առաջ, սակայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել նրա օգտին տրված ձայները։

Please enter a valid URL