ԱՄՆ-ի Այովա նահանգում արձանագրվել է խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար: Շղթայական ավտովթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցի, ինչի հետևանքով տուժել է 70 մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոց, հաղորդում է korrespondent.net-ը:
Մայրուղում տեսանելիությունը եղել է մի քանի մետր, իսկ սառյուցի պատճառով վարորդները չեն կարողացել արգելակել ավտոմեքենան:
Մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, իսկ տեղական իշխանությունները ամբողջովին արգելափակել են մայրուղու երթևեկությունը:
Աննա Գզրարյան